top of page
Search

Աղջիկները Սարերում

  • Apr 29, 2019
  • 2 min read

Updated: Apr 30, 2019


ree

Մտածում էինք, որ Թի Էֆ Սի (Թրեյլզ Ֆոր Չեյնջ ՀԿ)-ի՝ արահետ կառուցողի ծանր աշխատանքով կհետաքրքրվեն միայն տղաները: Բայց արի ու տես, որ մեր թափուր հաստիքներին առավել հաճախ դիմում են աղջիկներ։ Զարմացա՞ծ եք, մենք էլ։

ree

Թի Էֆ Սի-ում ծանր գործիքներով արահետ կառուցողի աշխատանքի համար դիմողների 53% իգական սեռի է։ Արահետաշինությանը ամենամոտը կանգնած ոլորտներում և՛ս աղջիկների ներգրավվածությունն աճել է, իսկ որոշ դեպքերում նաև գերազանցում է տղաներին։

Եկեք Խոսենք թվերով՝

ree

Տրանսկովկասյան Արահետը մեր տարածաշրջանի ամենաերկար քայլարշավային արահետն է, մոտ 3000 կմ, որի կառուցումը սկսվել է 2016թ-ից և մի քանի տարի անց ամբողջությամբ պատրաստ կլինի: Կազմակերպությունից տեղեկացանք, որ մինչ այս իրենց դիմած 200 կամավորներից 120-ն իգական սեռի է եղել։

ree

Արմլենդ արշավային ակումբի արշավներին վերջին երեք տարիների ընթացքում մասնակեցել է 1201 աղջիկ և 623 տղա։ Ըստ հիմնադիր Արտյոմ Մարտիրոսյանի՝ եթե մի քանի տարի առաջ կանանց ներգրավվածության խնդիր կար, հիմա հակառակ երևույթն ենք տեսնում։

ree

Շուտով նույնը կտեսնենք նաև լեռնային ուղեկցորդների շրջանում՝։ Այս մտքին հանգեցինք Ալպինիզմի Հայկական Ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանի հետ զրույցից հետո։ Ֆեդերացիայի իրականացրած լեռնային ուղեկցորդի պատրաստման դպրոցի ուսանողների 65%-ն իգական սեռի է։

ree

Իսկ զբոսավարների շրջանում աղջիկները մի քանի անգամով են գերազանցում տղաներին։ Ոլորտի գիտակ Դավիթ Դավթյանի վարած զբոսավարի պատրասման դասընթացների մասնակիցների 80% իգական սեռի է եղել մինչ այս։ «Ներկայիս խմբում էլ՝ 26 մասնակցից տղաների թիվն ընդամենը 7-ն է»,- հավելում է Դավիթը։

ree

Ավելացել է նաև աղջիկ հեծանվորդների թիվը։ Հայաստանում հեծանվային կյանքի զարգացմամբ զբաղվող Վելո Քլաբ-ի հիմնադիր Էմիլ Ասատրյանն ուրախ նոտայով նշում է․ «Երբեմն մեկ արշավի ժամանակ միաժամանակ 10 աղջիկ մասնակից ենք ունենում։ Առաջ մենք տղաներով էինք գնում հեծանվարշավի» (ժպտում է)։

Ըստ Հեծանվորդների Ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանի՝ վերջին տարիներին աղջիկների թիվը հեծանվային մշակույթում զգալի մեծ է։ Այս պահին այն կազմում է ամբողջ թվի շուրջ 25-30%։

ree

Իսկ ըստ Հայկական Լեռնային Ակումբի համահիմնադիր Մխիթար Մխիթարյանի՝ Աղջիկների ներգրավվածությունը լեռնամագլցման մեջ նույնն է մնացել և զիջում է տղաներին 10%-ով։



Կհանդիպենք սարերու՜մ։


 
 
 

Comments


bottom of page